top of page

<<Ստար Սերվ>> տուրիստական կազմակերպությունը գործում է 2012 թվականից և տրամադրում <<Հանգիստ ըստ ճաշակի>> իր հաճախորդներին.

  • Հանգիստ Հայաստանում և արտասահմանում

  • Էքսկուրսիոն ճամփորդություններ Հայաստանի ողջ տարածքում և Եվրոպայում

  • Բուժում Հայաստանի առողջարաններում և հանգստյան տներում

  • Հարսանեկան ճամփորդություններ

Մենք ակտիվ զարգացնում ենք <<Ավտոբուսային>> ճամփորդությունը, առաջարկում ուղևորություններ դեպի կապուտաչ Սևանա լիճ, ինչպես նաև Հայաստանի գողտրիկ վայրեր:

Մենք աշխատում և համագործակցում ենք միայն փորձված ու վստահելի տուրիստական օպերատորների հետ, ինչը երաշխավորում է ճամփորդության բարձր որակ և համագործակիցներին տրամադրում օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրվող տուրիստական ծառայությունների վերաբերյալ:

Դպրոցականներին և ուսանողներին առաջարկում ենք հետաքրքրաշարժ արշավներ դեպի թանգարաններ, արգելանոցներ, կազմակերպում բացօդյա ճաշկերույթներ, ինչպես նաև կազմակերպում մեկօրյա բազմապիսի ուղևորություններ Հայաստանի հրաշագեղ վայրեր:

<<Ստար Սերվ>>  տուրիստական կազմակերպությունը իր հիմնական հաճախորդներին տրամադրում է զեղջերի ճկուն համակարգ, ինչպես նաև տրամադրում զեղջեր թոշակառուներին, նորապսակներին, բազմամարդ կազմակերպություններին, նաև նախապես ճամփորդական տուրի պատվիրման դեպքում:

Մեր տուրիստական կազմակերպությունում կարելի է պատվիրել ճամփորդություն ապառիկ, առանց տոկոսադրույքի և կանխավճարի կամ ապառիկ ամսեկան մինիմալ վճարումներով:

<<Ստար Սերվ>> տուրիստական կազմակերպությունը շատ ուրախ է Ձեզ տեսնել իր հարկի ներքո և օգնել ընտրել ճամփորդություն համաձայն Ձեր ցանկությունների և նախասիրությունների:

bottom of page